Դեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացին հայտարարություն է տարածել․
«ՀՖՖ Գործադիր կոմիտեն ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովի անցկացման օր է ընտրել դեկտեմբերի 26-ը։ Այն կմեկնարկի ժամը 12։00-ին` ՀՖՖ գլխավոր գրասենյակում (Խանջյան 27):
Ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի կանցկացվեն նաև Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրություններ»։