Ադրբեջանի բանակում նոր գեներալներ կան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողներին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին»։
Տեղեկությունը հրապարակվել է Ալիեւի պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ գեներալ-մայոր Զաուր Ռուստամովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ գնդապետներ Էլնուր Ալեսքերովին, Հիքմեթ Ալիևին և Թելման Հուսեյնովին՝ գեներալ-մայորի կոչում։