TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն Սիմոնյան
TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ, դա նաև բիզնես պրոյեկտ է պետության համար, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:
«TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է, կարծում եմ, մենք որևէ խնդիր չենք ունենա»,-նշել է նա։