Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել
Հասարակություն

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը:

Նա ողջունել է պանելային քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ իր տեսակետից ամենամեծ խնդիրը, որը պետք է ինքը լուծի երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է. «Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն: Եվ դա, նաև դրանից բխող հետագա գործողությունները, կկանխորոշեն ձեր նշած օրակարգի իրացումը: Մանավանդ հիմա, եթե հաշվի առնենք հետևյալը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, 2029 թվականին, հույս ունեմ, արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի: Բաց սահմաններով խաղաղ երկիր: Սա գիտե՞ք ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի»:

Շարունակելով՝ վարչապետն ընդգծել է. «Իհարկե, տնտեսական կայունությունը և էներգետիկ անկախությունը նույնպես շատ կարևոր կոմպոնենտ են այս իմ նկարագրած պատկերը ամբողջական դարձնելու համար, և ես հիմա կենտրոնացած եմ այդ խնդիրների լուծման վրա: Առաջինը, իհարկե, խաղաղությունը, խաղաղության ինստիտուցիոնալացումը: Ինչքանո՞վ եմ վստահ, որ կհաջողվի այդ խնդիրը լուծել, ինչպես դասականն է ասում՝ 100%-անոց վստահություն ոչ մեկ չի կարող տալ: Բայց ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ: Եվ այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես: Հետևաբար՝ նաև այս դիտանկյունից և այս խնդրի լուծման համար երիտասարդության հետ շփումները շատ էական են և կարևոր»:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Իրականությունը տեսնելու, գնահատելու, լուծումներ ունենալու և լուծումները մինչև վերջ հասցնելու համար ամենակարևոր գործոնը կրթությունն է: Սա է պատճառը, որ Կառավարությունը կրթությունը հռչակել է ռազմավարությունների ռազմավարություն: Եվ այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք, որ չենք կարողանում լուծել որևէ խնդիր ցանկացած մակարդակում՝ անհատական, պետական, խմբային, մենք պետք է վերադառնանք և զբաղվենք մեր կրթությունով՝ էլի անհատական, խմբային, հանրային, պետական: Սա է, ընդհանուր առմամբ, մեր պատկերացումն ապագայի և անելիքների վերաբերյալ: Նաև շատ կարևոր է, ինչպես ասացի, մեր խնդիրն է՝ պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, խաղաղ, անվտանգ, զարգացող, բարեկեցիկ - դա մի քիչ երկար պրոցես է, բայց սահմանազատված և սահմանագծված սահմաններով, բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին: Այստեղ է, որ ծագում է պետության հարատևության տեսլականը, որի իմաստը հետևյալն է, որ սերնդեսերունդ փոխանցելու պրոցեսը պետք է տեղի ունենա հարատև: Եվ Հայաստանը, որպես պետություն, պետք է գոյություն ունենա հարատև։ Սա է այն ամենամեծ օրակարգը, որ իմ կարծիքով, մենք բոլորս պետք է սպասարկենք»։

Հաջորդիվ՝ վարչապետ Փաշինյանը պատասխանել է պանելային քննարկմանը մասնակցող երիտասարդների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ իրականացվող քայլերին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և առաջիկա ակնկալիքներին:

Հարցուպատասխանի շրջանակում վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը, վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու դրա սկզբունքներին, ՀՀ Կառավարության կողմից տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և այլ թեմաների: