ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին ՀՀ ընդդիմադիր ուժերը հայտարարություն էին տարածել համազգային համախմբման ձևավորման մասին՝ նշելով, որ իրենք գիտակցում են հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, և ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
- Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
- Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
- Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
- Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
«Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»