Արթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին
Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին: Այս մասին հայտնում է Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանին հոկտեմբերի 7-ին ձերբակալեցին, ապա կալանավորեցին ֆեյսբուքյան գրառման համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ) և 490-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնատար անձի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելը):
Փորձագետները, քաղաքական-հասարակական գործիչները նշում են, որ սրա նպատակը Արթուր Դանիելյանին ու մյուսներին լռեցնելն է։
Քաղհասարակության 11 կազմակերպություն համատեղ հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Արթուր Դանիելյանի նկատմամբ համացանցային գրառումների համար կալանավորման առնչությամբ՝ պահանջելով
Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝
Անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանավորումը և դադարեցնել նրա նկատմամբ արտահայտման ազատության իրավունքի իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը
Գործնեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,
Բացառել անօրինան հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը՝ այլակարծությունը, կառավարող քաղաքական կամ ընտրովի քաղաքական ուժի կամ պետական մարմիններիդեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։
Դատարաններից և դատավորներից՝
Արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքի և ազատության իրավունքի պաշտպանության չափանիշներով: