Մերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հասարակություն

Մերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

«Գլխավոր քարտուղարը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ առաջին ձայնն աշխարհում։ Պարոն Սինիրլիօղլուի գործունեությունը վկայում է հակառակի մասին. տասնամյակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարության քաղաքական օրակարգերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը հենց ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթերում։

2020 թ. հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխավոր քարտուղարին ուղղված նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024)։ Դրանում նա պնդում էր, թե 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել և շարունակում են մնալ «օրինական բանավեճի» առարկա։ Նա այդ նամակն ուղարկել էր Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման երրորդ շաբաթում։ Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների առկայության մասին տեղեկությունները, թեև Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն հաստատել էին, որ այնտեղ սիրիացի վարձկաններ են տեղակայվում։ Նամակում նաև առանց որևէ ապացույցի մեղադրվում էին հայկական սփյուռքի կազմակերպությունները՝ «բարեգործության քողի ներքո» մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մեջ։ Երեք տարի անց ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից։

Սա միակ դեպքը չէր։ 2010 թ., լինելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար, պարոն Սինիրլիօղլուն մեկնել է Վաշինգտոն՝ աշխատելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի դեմ։ Այնուհետև նրա նախարարությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրեց հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մեջ, ինչը պատրվակ դարձավ Անկարայի համար՝ կասեցնելու դրանց վավերացումը։

2026 թ. հուլիսին, լինելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, պարոն Սինիրլիօղլուն, զրույցի ընթացքում, համոզված լինելով, որ խոսում է ՀՀ վարչապետի հետ, ասել է, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։ Մարդու իրավունքների և կրոնական ազատության չորս միջազգային կազմակերպություններ դատապարտել են այդ խոսքերը՝ որակելով դրանք նրա պաշտոնի հետ անհամատեղելի, և կոչ են արել նրան հետ վերցնել դրանք։

Պարոն Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաև ապահովել քաղաքական այն չեզոքությունը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա լայնորեն հայտնի է որպես նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձ, առաջադրված՝ անձամբ նրա կողմից ։ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածն արգելում է գլխավոր քարտուղարին որևէ կառավարությունից ցուցումներ խնդրել կամ ստանալ։ Մինչդեռ գրեթե յուրաքանչյուր ճգնաժամում, որով պետք է զբաղվի հաջորդ գլխավոր քարտուղարը, նրա սեփական կառավարությունը հանդիսանում է հակամարտության կողմ է կամ գլխավոր դերակատար՝ Կիպրոս, Հարավային Կովկաս, Սիրիա, Ուկրաինա։ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել ՄԱԿ-ի անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ ի հեճուկս Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Միևնույն ժամանակ, նաև գլխավոր քարտուղարն է, որ պետք է առաջնորդի այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Ցեղասպանության կոնվենցիայի հարցում գլխավոր քարտուղարը խոսում է ամբողջ աշխարհի անունից։ ՄԱԿ-ը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառված պաշտոնական գրությամբ ժխտել է ցեղասպանությունը և իր ողջ կարիերան նվիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ճշմարտությունը լռեցնելուն։ Նրան ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնը վստահելը կործանարար ուղերձ կհղի զանգվածային վայրագություններից վերապրածներին ամենուր։

Ուստի մենք կոչ ենք անում՝

  1. Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածությանը ոչ պաշտոնական քվեարկություններում, և ոչ էլ խորհրդում պաշտոնական առաջադրության ընթացքում։
  2. ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին պնդել, որ հաջորդ գլխավոր քարտուղարն ունենա ցեղասպանությունների կանխարգելման և 100-րդ հոդվածով պահանջվող անկախության նկատմամբ անվերապահ նվիրվածության ապացուցված անցյալ։
  3. Պարոն Սինիրլիօղլուին հրապարակավ հայտարարել, թե արդյոք նա շարունակում է պաշտպանել իր 2020 թ. նամակում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, և արդյոք հետ է վերցրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնանկ անելուն աջակցելու իր առաջարկը։

Մենք համերաշխ ենք այն կառավարությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք մտահոգություն են հայտնել այս թեկնածության կապակցությամբ։ Աշխարհասփյուռ հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարություններին և ընտրված ներկայացուցիչներին»,-նշված է հաղորդագրության մեջ։