Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններ
Սպորտ

Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

 

ՀՖՖ նախագահի ընտրության հարցը շարունակում է օրակարգային մնալ, քանի որ ՀՖՖ ընտրություններն են մոտենում` կայանալու են դեկտեմբերին։ ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանն ամիսներ առաջ հայտնեց, որ չի հավակնում պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ըստ այդմ, ՀՖՖ նախագահի պաշտոնի հետ կապված՝ վերջին ամիսներին տարբեր անուններ են շրջանառվում։ Մասնավորապես՝ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական Արմեն Նազարեթյանի անունը, որին Մելիքբեկյանն է առաջ հրում։ Բայց առավել հավանական է Դենիս Ջորկաեֆի՝ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբոր թեկնածությունը, որը Հայաստանում չի բնակվել եւ հայերենին չի տիրապետում, սակայն ընդամենը երկու օր առաջ ՀՖՖ արտահերթ նիստում անդամ ակումբները փոխեցին կազմակերպության կանոնադրությունը՝ հանվեցին այն սահմանափակումները, որոնք կարող էին խանգարել Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ նախագահ դառնալուն, այն է՝ հայերենի պարտադիր իմացությունը եւ վերջին մեկ տարին Հայաստանում բնակված լինելը։ Այս թեմայի շուրջ լրագրողներն օրերս հարց ուղղեցին Փաշինյանին, թե ինչպես հասկանալ, որ ուզում եք Սահմանադրությունը փոխել՝ հայերենը միակ եւ պարտադիր պետական լեզու հռչակելու համար, իսկ ՀՖՖ-ում հանվում է լեզվի իմացության կետը։ «Ես հակասություն չեմ տեսնում, հիմա որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները հայերեն չգիտեն, չեն տիրապետում, իրենք ո՞նց են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այսինքն, մենք պետք է նաեւ ճկունություն ունենանք եւ արդեն իսկ ունեցել ենք, որպեսզի հնարավոր կադրային ներուժը կարողանանք ներգրավել։ Իսկ իմ կարծիքն այն է, որ ֆեդերացիայի նախագահը պետք է հայերեն իմանա, լավ տիրապետի հայերենին, եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի»։ Պատասխանը հակասական է, բայց տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը հերքում է Ջորկաեֆի թեկնածությունը, սակայն ոչ թե հերքում է, այլ չի բացառում, որ հետո իբր ճկունություն կդրսեւորեն` ցույց կտան, որ Փաշինյանը դեմ էր, բայց ՀՖՖ-ն ընտրեց Ջորկաեֆին։ Իրականում, Ջորկաեֆը հենց իր թեկնածուն է, եւ ոչ մի ֆեդերացիա ինքնուրույն չի որոշել կանոնադրությունը փոխել, այլ Նիկոլ Փաշինյանի հրահանգն են կատարել:

Բայց ՀՖՖ նախագահի պաշտոնի այլ թեկնածուներ էլ կան, որոնք միամտաբար ուզում են բախտները փորձել: Օրինակ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ եւ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկել են Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այժմ աշխատում է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում:

Մեզ հետ զրույցում ՖԱՖ ֆան ակումբի ներկայացուցիչներն ասացին, որ Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը դեռ առաջադրված չէ, քանի որ առաջադրումները դեռ չեն սկսվել․ «Ֆան ակումբները չեն կարող ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրել, դրա լիազորությունը չունենք, մենք ուղղակի հայտարարել ենք, որ մեր թեկնածուին էլ ենք առաջադրելու։ Իսկ առաջադրել կարող են միայն ՀԿ-ները»։ Հարցին՝ արդեն պայմանավորվածություն կա՞ ՀՖ անդամ ՀԿ-ների հետ, որպեսզի ձեր թեկնածուին առաջադրեն, ակումբից պատասխանեցին․ «Այս պահից սկսած են պրոցեսները մեկնարկում, այսինքն՝ հանդիպումներ, բանակցություններ, որպեսզի հասկանանք, թե որ ՀԿ-ներն են պատրաստ առաջադրել։ Առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա, բայց մենք վստահ ենք, որ կգտնվեն նման ՀԿ-ներ, որոնք կառաջադրեն»։ ՖԱՖ ակումբից չցանկացան մեկնաբանել Արմեն Նազարեթյանի եւ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունների շուրջ խոսակցությունները՝ նշելով, որ երբ լինեն առաջադրումներ, այդ ժամանակ էլ կանդրադառնան։