Մեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը ողջունում է Սամվել Կարապետյանի տանը նախաձեռնված ընդդիմադիր հավաքի մասնակիցների համախմբման քայլը, բայցև ասում, որ չեն միանա այդ ֆորմատին, սակայն կհամագործակցեն․ «Մենք ողջունում և կարևորում ենք այս համախմբումը, բայց չենք միանա, որովհետև նախ մեզ հատուկ չեն սպասում այնտեղ, երկրորդն էլ մեր սկզբունքներից չի բխում, բայց կփորձենք մնացած ուժերի հետ գեներացիա իրականացնել և ճակատի ֆորմատով մասնակցել արտահերթ ընտրություններին, դա կլինի հաղթանակի գրավականը»»։