Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը
Մամուլ

Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Հարցազրույց նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ

- Ընդդիմադիր դաշտը համախմբման փորձեր է անում, նախօրեին Սամվել Կարապետյանի տանը մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպում ունեցան եւ համատեղ հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության համախմբմանը եւ պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմադիր ճակատին։

- Բնականաբար, դրական կարծիքի եմ այդ համախմբման մասին, դեռեւս չեմ հասկանում՝ որքանով է «ճակատ» տերմինը համապատասխանում մեր առաջարկության հետ, մենք էլ էինք, չէ՞, առաջարկում, որ ճակատով պետք է հանդես գալ։ Այդուհանդերձ, դրական եմ գնահատում, ողջունում եմ` երկու իմաստով: Առաջինը, որ այդպես ավելի հեշտ կլինի պայքարել մեր պետության դեմ ծառացած որոշ հարցերի կարգավորման համար, մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտի մի հատվածը կմնա ազատ: Մինչեւ այս պահը, ըստ էության, օկուպացված էր Սամվել Կարապետյանի կողմից, հիմա ավելի բյուրեղանում է, այդ ուժերն ավելի միասնական հանդես կգան՝ նպատակների իրականացման համար, իսկ մնացած ընդդիմադիր դաշտը պետք է կողմնորոշվի՝ ոնց ծավալի գործունեություն։

- Կհաջողվի՞ ընդդիմությանը կասեցնել Փաշինյանի նախաձեռնած՝ սահմանադրությունը փոխելու գործընթացը։

- Դրա համար շատ հեշտ ճանապարհ կա՝ առանց ռիսկերի. խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մութ սենյակում սեւ կատու բռնելու խնդրին, առավել եւս, որ սեւ կատու չկա մութ սենյակում, որովհետեւ եթե չկան պատգամավորներ, ապա ո՞ւմ վրա պետք է Նիկոլ Փաշինյանն աշխատի, որ բերի դաշտ` իրեն աջակցելու, ուստի ստիպված կգնա արտահերթ ընտրությունների, իսկ ընդդիմությունն այդ ճակատով եթե մասնակցի արտահերթ ընտրությունների, հաջողության հասնելը շատ ավելի հեշտ կլինի։

- Բայց չե՞ք տեսնում, թե ոնց է կոտրում ընդդիմության ողնաշարը, բոլորին, այդ թվում՝ լիդերներին, լցնում է բանտերը։

- Այո, անգամ հաշվի առնելով այդ հանգամանքը։ Եվ հետո, այսպես կոչված, ալիեւյան սահմանադրությունը տապալելու ընդդիմության ներկայիս դիրքորոշումը թույլ դիրքորոշում է, որովհետեւ ալիեւյան սահմանադրության բովանդակությունը հանգում է մի ամենակարեւոր կետի՝ հռչակագրին։ Ալիեւը պահանջում է հանել հղումը հռչակագրից, ուստի ընդդիմությունը պետք է Փաշինյանին հետեւյալ առաջարկն անի, որով այդ խնդիրը լուծվում է։ Ասի՝ այդ դեպքում կարող ենք միանալ։ Փաշինյանին թող ասեն` դուք ունեք 700, մենք` 500 ընտրող, հետեւաբար, ո՞նց կարող ենք քվեարկել մի նախագծին, որտեղ որեւէ առաջարկություն չպիտի ունենանք, իսկ այդ առաջարկությունը պետք է լինի այն, որ ոչ թե հռչակագրից հանվի, այլ նախաբանում կետ ավելացվի, որ Հայաստանը չունի որեւէ տարածքային պահանջ հարեւան երկրների նկատմամբ: Իրավական ձեւակերպումը կարելի է գտնել: Այդ դեպքում հռչակագիրը մնում է իր տեղում, եւ խնդիրն էլ լուծվում է։ Այսպիսի առաջարկով պիտի հանդես գան, որ ժողովուրդը հասկանա՝ ընդդիմության մոտեցումը կոշտ մոտեցում չէ, այլ ճկուն մոտեցում է: Կհամաձայնի Փաշինյանը, թե ոչ, դա այլ հարց է, իմ կարծիքով՝ չի համաձայնի, բայց ընդդիմության դիրքերը կուժեղանան ժողովրդի մոտ։ Իսկ ինչո՞ւ չի համաձայնի Փաշինյանը՝ որովհետեւ մտածում է՝ հռչակագրին հղումը նախաբանից կհանվի, հաջորդ էտապում ինքը կասի, որ պետք է նոր հռչակագիր ընդունենք, դա էլ կդառնա չորրորդ հանրապետության իր ցնորական գաղափարի իրականացման ամենակարեւոր քայլը: Այստեղ արդեն Ալիեւն ու Էրդողանը կասեն՝ բարեւ, Նիկոլ, մենք այստեղ ենք, չորրորդ հանրապետությունը կստեղծենք միասին։

- Այդուհանդերձ չմանրամասնեցիք՝ եթե Փաշինյանը գնա արտահերթի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել, երբ ՏԻՄ-երն իրենով է արել, ընդդիմության ողնաշարը կոտրել։

- Եթե ձեւավորվում է այս ճակատը, մի բեւեռ էլ մնացածներն են ձեւավորում ու համագործակցում ընտրությունների ժամանակ, ապա Փաշինյանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չի վերցնի, այլեւ՝ կպարտվի։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերն արդեն հայտնի են բոլորին, ժողովուրդը հասկանում է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ուր է տանում երկիրը, այլ գիտի, թե Փաշինյանի որդեգրած ճանապարհն ուր է տանում, իսկ տանում է մեզ համար ոչ ցանկալի ճանապարհով անկլավների հարցի լուծմանը, 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու խնդրին։ Դա այնքան ակնհայտ է։