«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարից
Մամուլ

Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության շրջանակը և վերապահված գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանող թիվ 405-Ն որոշման համաձայն, կենտրոնական բժշկական հանձնաժողովը բժշկական փորձաքննության արտահաստիքային մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը հայտարարելու մասին կառավարության համապատասխան որոշմամբ՝ պաշտպանության նախարարի առաջարկով: Նույն որոշմամբ սահմանված է նաև, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է պաշտպանության նախարարին։ Վերջին տարիների ընթացքում կազմակերպված զորակոչերի ժամանակ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի ընտրության և համապատասխան կառույցների հետ նախնական համաձայնեցման գործընթացի ձգձգման հետևանքով հերթական զորակոչը հայտարարելու մասին կառավարության համապատասխան որոշումներն ընդունվել են ավելի ուշ, քան նախատեսված է եղել ի սկզբանե: Արդյունքում կենտրոնական բժշկական հանձնաժողովն իր աշխատանքները կարողացել է սկսել ավելի ուշ և զորակոչին ենթակա քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացրել է երկու-երեք ամսվա ընթացքում՝ հարկադրված լինելով աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով։ Միաժամանակ, լինելով ժամանակավոր գործող հանձնաժողով, կենտրոնական բժշկական հանձնաժողովը գործել է հայտարարված զորակոչի ընթացքում, զորակոչի ավարտից հետո հանձնաժողովի լիազորությունները դադարել են և գործնականում կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ համապատասխան զեկույց կամ հաշվետվություն պաշտպանության նախարարին ներկայացրել է ոչ թե հանձնաժողովը, այլ հանրապետական զինվորական կոմիսարը։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ հայտարարված զորակոչի ավարտից հետո երբեմն հնարավոր չի եղել նաև ապահովել կենտրոնական բժշկական հանձնաժողովին վերապահված այլ գործառույթների, մասնավորապես՝ իր կողմից կայացված եզրակացությունների մասով քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների քննարկումը և դրանցում բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տալը։

Նախագծի համաձայն, նախատեսվում է սահմանել, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը կազմավորվում է պաշտպանության նախարարի առաջարկով՝ կառավարության առանձին որոշմամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և գործում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը ներառյալ։ Նախատեսվում է նաև առաջարկվող փոփոխություններով որոշակի առումով ընդլայնել կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության շրջանակը (որպես զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին մեթոդական օգնության ցուցաբերում, այդ հանձնաժողովների կայացրած եզրակացությունների մասով քաղաքացիներից ստացված դիմումների քննարկում և այլն), ինչպես նաև հստակ սահմանել հանձնաժողովին վերապահված գործառույթների իրականացման ընթացակարգերը և ժամկետները։

Նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում, քանի որ թեև նշված կարգավորմամբ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը կավելանա մոտ երկու ամիս ժամանակով, սակայն այն համապատասխանում է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1132-Ն որոշմամբ սահմանված՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ նաև զորակոչիկների առողջական վիճակի հետազոտություն և բժշկական փորձաքննություն իրականացնելու ժամանակահատվածին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում