Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ
Մամուլ

Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենալու, տեղի են ունենում»: Ասեք, որ հանճարեղ է: Իսկ ո՞վ է վիճում: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանով են աճում վթարները, ինչի պատճառով են դրանք տեղի ունենում, դրանց որ մասն է լինում մահացու ելքով և այլն...

Այն, ինչ կատարվում է Հայաստանի ավտոճանապարհներին, սկսում է նմանվել մի անվերջանալի և արնածոր «պատերազմի»: Նույնիսկ անզեն աչքով է նկատելի (թեպետ վիճակագրությունն էլ է դա վկայում), որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը ավելացել է, նաև ՃՏՊ-ների հետևանքով մահերը. շատ մոտավոր հաշվարկներով՝ միայն վերջին 2-3 ամսվա ընթացքում դրանց հետևանքով երեսունից ավելի զոհ է եղել: Վերջինը նախօրեին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ն է, երբ հանդիպակաց գոտի դուրս եկած խոշոր բեռնատարը բախվել էր մի քանի մարդատարների, ինչի հետևանքով եղել է 9 զոհ ու 3 վիրավոր: Նույնիսկ մեր՝ այս տարիներին դժբախտությունների ու կորուստների հանդեպ նարկոզային աստիճանի անտարբեր դարձած կամ այդպիսին թվացող հանրությունը ցնցվեց կատարվածից: Մարդիկ են զոհվում, ընտանիքներ են կործանվում: Թվում էր՝ ընդամենը մի 10 օր առաջ էր, երբ Գյումրի-Աշտարակ ճանապարհին բեռնատարը բախվել էր «Օպել-Զաֆիրա» մակնիշի մարդատարի, ու էլի՝ մի ամբողջ ընտանիք կործանվեց՝ հայրը, մայրը և երեխաներից մեկը մահացան...

Կրկնում ենք՝ սրանք միայն վերջին օրերին տեղի ունեցած ամենից մահաբեր պատահարներն են: Բայց տարվա ընդգրկմամբ վիճակագրությունն ավելի ահավոր է: Ու այս երևույթի հետ պետք է «մի բան անել», չնայած՝ «մի բանով» հարցը չի լուծվի: Խնդիրները կուտակվել են տարիներով ու, ցավոք, դատելով առկա վիճակից, աչքաթող են արվել:

Պետք է ավելի լուրջ վերաբերմունք իշխանության մարմինների կողմից, քան մեղավորությունը միայն վարորդների «գրպանը գցելը» (թեկուզ ոչ ոք չի էլ վիճարկում այդ հանգամանքը) ու այն զավեշտալի արտահայտությունը, թե «լավ ճանապարհներ ենք սարքել, մարդիկ սովոր չեն, արագ են քշում, դրա համար էլ վթարներ են լինում...»:

Իհարկե, հնարավոր է, որ այս հարցում կա մենթալիտետի խնդիր: Հնարավոր է: Բայց «մենթալիտետի խնդիրը» վերանում կամ չեզոքանում է, երբ (եթե) կարողանում ես խելացի ու արդյունավետ վարչարարություն կիրառել:

Ի՞նչ անել:

Առաջինը՝ ՃԵԿ առանձնապես վտանգավոր խախտումների համար սահմանել շատ խիստ տուգանքներ ու կիրառել դրանք: Ինչինչ, բայց Փաշինյանի կառավարությունն ու քպական իշխանությունները այդ մի «գործում» նախաձեռնող են, ինչի համար ասես՝ տուգանքներ է, որ սահմանում են: Ինչ պատրվակով ասես՝ մարդկանց գրպանն են մտնում: Իսկ այնտեղ, որտեղ պետք է շատ ավելի խիստ մոտենալ, անհարկի «մարդասիրություն» են ցուցաբերում:

Այնքան էլ վաղուց չէր, ընդամենը՝ ԱԺ ընտրություններից առաջ, երբ Փաշինյանը մի քանի հազար հավել յալ քվե ստանալու ակնկալիքով խոստացավ վերադարձնել վարորդական իրավունքի վկայականները նրանց, ովքեր որոշակի կոպիտ խախտումների պատճառով զրկվել էին այդ իրավունքից: Չենք պնդի, թե արձանագրված պատահարների մեջ որոշակի դերակատարում ունեն այդ՝ նախընտրական կամ ընտրակաշառքային վերադարձված «պռավաներով» վարորդները: Բայց նույնիսկ դա չէ էականը:

Էականն այն է, որ կառավարության ղեկավարի մակարդակով խախտումներ կատարողների նման համաներումային վերաբերմունքը հանգեցնում է ընդհանուր անպատասխանատվության մակարդակի աճին: Ինչո՞ւ «լարվել», եթե կարելի է խախտումներ թույլ տալ, զրկվել «պռավայից», բայց մի երկու ամիս հետո ներքաղաքական պատճառներով նորից այն ստանալ: Անպատասխանատվությունը երկրում դարձել է տիրապետող «մոդա», ու ոչ միայն քաղաքական ասպարեզում կամ ավտոճանապարհներին:

Այս «նրբանցքից» շրջադարձ կատարենք ու վերադառնանք բուն թեմայի «մայրուղի»: Կրկնենք. խախտումների համար պատասխանատվությունը պետք է էապես խստացնել՝ թե՛ գումարային առումով, թե՛ մեքենա վարելու իրավունքից զրկելու առումով: Հասկանալի է, որ պետք է տարբերակել մանր խախտումներն ու կոպիտ, մահաբեր խախտումները: Վերջինների շարքում՝ խմած կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելը, արագության էական գերազանցումը, առանց իրավունքի մեքենա վարելը և այլն: Շատ լուրջ տուգանքներ է պետք սահմանել: Շատ...

 Երկրորդը. անհրաժեշտ է ավելի ինտենսիվ օգտագործել պարեկային ծառայությունը: Ճանապարհներին ամենուրեք պետք է շրջեն պարեկները: Բազմաթիվ վարորդներ արձանագրում են, որ հանրապետության ճանապարհներին նրանց քանակը շատ քիչ է: Օրերս ՆԳ նախարարն ասաց, որ այսուհետ պարեկները կարող են առանց փարոսիկների շրջել. փարոսիկներն ու ձայնային ազդանշանները պետք է օգտագործվեն միայն օպերատիվ առաջադրանքներ կատարելիս, արտակարգ պատահարների դեպքում կամ ուղեկցում իրականացնելիս։ Դե ինչ, լավին լավ պետք է ասել. կա դրա միջազգային փորձը (այդ թվում՝ նույնիսկ «քաղաքացիական» մեքենաներով շրջայցերը, թաքնված, ներկառուցված «փարոսիկներով»), և որոշակի առումով դա կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանն այն իմաստով, որ յուրաքանչյուր պոտենցիալ կարգազանց վարորդ կգիտակցի, որ իրեն ցանկացած պահի կարող են կանգնեցնել, ու ինքը չի հասցնի «շտկել» խախտումը՝ հեռվից փարոսիկները նկատելով: Կարճ ասած՝ ինչ տարբերակով էլ լինի, պարեկներ պետք է աշխատեն: Անընդհատ: Օրնիբուն:

 Մյուս կողմից, սակայն, պարեկներին էլ է պետք վերահսկել, որպեսզի հիմա էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ չհայտնվենք: Դա էլ է «մենթալիտետի խնդիր». մեկին մի փոքր իշխանություն ես տալի, ու բոլորով կրակն ենք ընկնում այդ իշխանության չարաշահումից: Նաև պետք է անընդհատ վերապատրաստել պարեկներին, կրթել, ինչու ոչ՝ նաև դաստիարակել. նրանք էլ իրենց հերթին պետք է հասկանան, որ «բեսպրեդելն» անթույլատրելի է: Անգրագիտությունն էլ...

Հաջորդը՝ շատ խիստ պետք է լինի վերաբերմունքը շահագործվող ավտոմեքենաների ու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման հարցում: Բոլորս էլ տեսնում ենք, որ հատկապես մարզերում ինչքան շատ մեքենաներ կան, որոնք պարզապես անշահագործելի են, այդ թվում և հատկապես՝ բեռնատարներ:

Նաև գուցե արագաչափերի եղած սխեմաները կարելի է վերանայել: Օրինակ՝ կարելի է վերցնել հարևան Վրաստանի օրինակը (ու ոչ միայն Վրաստանի), ներդնել «խելացի արագաչափեր», որոնք հաշվարկում են ոչ միայն տեսախցիկին մոտ, տվյալ պահի արագությունը, այլ փոխադրամիջոցի շարժը՝ որոշակի ճանապարհահատվածում: Կարելի է մտածել նաև եվրոպական մոդելը, որտեղ արագաչափերը հաճախ չեն երևում, որոշ դեպքերում «շարժական» են:

Մի խոսքով, պետք է լրջորեն զբաղվել այս հարցերով, ոչ թե արդարանալ, թե «քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենում»:

Այս ամենի խորապատկերում ինքնըստինքյան հարց է ծագում. ունի՞, արդյոք, ոստիկանությունը գիտական, վիճակագրական որևէ հետազոտություն, ուսումնասիրություն, վիճակագրություն, թե տոկոսային հարաբերությամբ պատահարներն ինչի՞ հետևանք են: Այսինքն, կա՞ դրանց համակողմանի վերլուծություն, ուսումնասիրություն, թե ՃՏՊ-ներից քանիսն է եղել վարորդի անսթափ լինելու, քանիսը՝ տեխնիկական խնդիրների, քանիսը՝ ճանապարհածածկի կամ կահավորման պատճառներով, և այլն, և այլն: Ի դեպ, մենք հարցում ենք ուղարկել ՆԳ նախարարություն՝ պարզելու համար, թե ունե՞ն նման հետազոտություններ և ի՞նչ հետևություններ են այդ ամենից արել: Երբ ստանանք պատասխանները, անպայման կներկայացնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում