Հատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերը
Մամուլ

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և բազմաֆունկցիոնալ կառույցներ են։ Նրանք աշխատում են մեկ պարզ, բայց հանճարեղ թեզով. «Եթե կա մարդ, ուրեմն կա հոդված, իսկ եթե կա ընդդիմադիր, ուրեմն կա բազմակի կալանավորում»։

Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորման որոշումը դարձավ օրենքի և տրամաբանության հերթական «տրիումֆը»։ Ինչո՞ւ կալանավորել մեկ անգամ, եթե կարելի է անել երկու անգամ, երեք կամ անվերջ՝ ըստ քաղաքական եղանակի տեսության (օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արդեն չորրորդ անգամ)։ Իրավապահ համակարգն այնքան է կատարելագործվել, որ այլևս պետք չեն օրենսգրքեր կամ ապացույցներ, բավական է միայն սպասել համապատասխան «մտահղացմանը»։

Իհարկե, այս ամենն արվում է բացառապես «ժողովրդավարության բաստիոնն» ամրապնդելու համար։ Չէ՞ որ որքան շատ ընդդիմադիր է հայտնվում բանտախցում, այնքան ավելի է «խաղաղվում» երկիրը, իսկ երբ երկրում այլևս ոչ մի բողոքող ձայն չլսվի, արտաքին թելադրողների հետ հարաբերությունները կդառնան «հաճույք»։ Այստեղ է, որ սկսվում է իսկական աշխարհաքաղաքական «գրոսմայստերությունը»։ Այդպիսի «անդորրի» պայմաններում արտաքին քաղաքականությունը վերածվում է իսկական «հոբբիի». կարելի է առանց ավելորդ խանգարողների քարտեզի վրա նոր գծեր քաշել, Արցախից հետո Սյունիքի բարձունքները վերածել աշխարհաքաղաքական սակարկությունների առարկայի, իսկ Հայոց ցեղասպանության հիշատակումը թաքցնել, որպեսզի հարևանների հետ «կառուցողական» թեյախմությունը հանկարծ չփչանա։

Ամենաանհավանական հնարքը, թերևս, դաշնակիցներին փոխելու արվեստն է։ Տասնամյակների ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ կարելի է հեշտությամբ քանդել՝ փոխարենը ստանալով Արևմուտքի անսահման «մտահոգությունն» ու ժպիտները։

Ինչի՞ համար են պետք իրական տնտեսական հարաբերություններ, եթե կան գեղեցիկ թվիթներ և բարձրագոչ հայտարարություններ։

Այս ամբողջ կոմեդիայում ամենագոհն, անշուշտ, Բաքվում են։ Իլհամ Ալիևը, թերևս, ապշած (գուցե նաև հիացած) հետևում է, թե ինչպես են Երևանում իրենից առաջ ընկնում՝ կատարելով անգամ այն պահանջները, որոնք ինքը դեռ չէր հասցրել ձևակերպել։

Եվ այսպես, Հանրապետության հրապարակում կյանքը տոն է։ Իշխանությունը քայլում է հաղթական, իրավապահ մարմինները դրոշմակնիքները ձեռքներին սպասում են նոր ցուցումների, իսկ պետականությունը մեծ ցատկերով շարժվում է դեպի «լուսավոր ապագա»՝ հուսալով, որ այդ ճանապարհին գոնե մի կտոր հող կմնա սեփական ոտքերի տակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում