Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցել
Իրանի զինված ուժերը երկրի հարավում՝ Քեշմ կղզու երկնքում, խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությանը, այս մասին տեղեկացրել է իրանական աղբյուրը։
«Մի քանի րոպե առաջ ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Քեշմ կղզու երկնքում՝ երկրի հակաօդային պաշտպանության միասնական համակարգում ընդգրկված բանակի ժամանակակից զենիթային համալիրների կրակից», — ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։