ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ Թրամփ
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները շարունակվում են։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք բանակցել ենք և շարունակում ենք բանակցել Իրանի հետ», — Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ի գործողությունների շնորհիվ Հորմուզի նեղուցը բաց է նավագնացության համար։