Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգը
Եվրամիությունը մտադիր չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության ճարտարապետության հարցը։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա մասնակցել է Ուկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարների բանակցություններին։
Կալլասի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր չէ քննարկել Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հարցը, այլ նպատակ ունի պահպանել գործող համակարգը, որը հիմնված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա։
Միևնույն ժամանակ, Կալլասը պնդել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ով և ինչ մանդատի հիման վրա կարող է ներկայացնել ԵՄ-ն այդ բանակցություններում։