Ցեղասպանություն կազմակերպած օսման առաջնորդների ոչնչացումը պետք չէ անպայման սխալ համարել
Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի վրեժը պետք չէ անպայման սխալ համարել։ Այս մասին ապրիլի 23-ին՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, ասել է ԱՄՆ Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգը։
Նրա խոսքով՝ պետությունը որոշակի գործողություններ է ձեռնարկում նման դեպքերում, սակայն ոչ պետական անձինք նույնպես համապատասխան քայլեր են կատարում։
«Այդ տեսակետից օսման առաջնորդների ոչնչացումը որոշ իմաստով արդարացված է»,- ասել է Աարոն Ֆիխթելբերգը։