The Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անձնական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով С-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ նամակը Ռուսաստանի առաջնորդին է փոխանցել Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Մոհսեն Ռեզային։