Հայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․
2. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակություններին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25–ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու և Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը և հուշանվերների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: