ԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացին
ԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ բանակցություններում հնարավոր համաձայնության։ Այս մասին հայտնում է Bloomberg-ըЖ
Ըստ տեղեկությունների՝ Իրանը ուսումնասիրում է իր միջուկային գործունեությանը վերաբերող առաջարկները, որոնք ներկայացրել է բանակցությունների գլխավոր միջնորդը՝ Կատարը։ Այս հարցում հնարավոր զիջումները կարող են նշանակալի առաջընթաց ապահովել բանակցություններում, որոնք փակուղի էին մտել հունիսին ձեռք բերված ժամանակավոր խաղաղ համաձայնության ձախողումից հետո։
Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Քննարկման թեման լարվածության թուլացմանն ուղղված ջանքերն էին։
Գործակալության տվյալներով՝ այս քայլը վկայում է ամերիկյան նախագահի՝ պատերազմն ավարտելու ձգտման մասին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմը և դրա հետևանքով առաջացած վառելիքային ճգնաժամը նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության հիմնական պատճառներն են։