The Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան
Քաղաքականություն

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Քաղաքական դիրքավորումների սուր պրոցեսում կա 3-րդ՝ ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է։ Այս պահին մեր հասարակությունը հասել է առանցքային հանգրվանի. կա´մ գնում ենք հասարակության կորստի, կա´մ հանրային երկխոսություն։ Մնացածը առճակատում է, որտեղ ոչ մի լավ բան չկա։ Քաղաքական այս նոր պրոցեսի հաջողության համար ամենակարևորն է, որ օրակարգը չդառնա պարզապես ընդդիմություն-իշխանություն հերթական հակամարտությունը։

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակությունը այսօր պետության թեմաները ընկալում է որպես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարց, այլ ոչ՝ որպես իր սեփական ճակատագիր։ Եթե սա շարունակվեց, ապա հանրային ինտենսիվ դեգրադացիան անխուսափելի է, ինչը ցանկացած հանրաքվեից ավելի վտանգավոր է։ Երկրի առողջացումը կախված է հասարակության ներգրավվածության աստիճանից։ Այս պահի նախադրյալները մտահոգիչ են՝ ընդհանրությունների կորուստ, հին արժեքների քայքայում ու նորերի չձևավորում, ռացիոնալ խոսքի հանդեպ տոտալ անուշադրություն, բարոյական անհատական և հավաքական կարմիր գծերի ոչնչացում։

Սոցիալական ամնեզիա

Ճնշումների, վախի, պարտության, տագնապի և այլ պատճառներով ձևավորվում է հանրային, սոցիալական ամնեզիայի վիճակ, երբ մարդիկ ուղղակի չեն ուզում հիշել՝ ով են, որտեղից են, ինչ պատմություն ունեն, ինչ ճանապարհ են անցել՝ հենց իրենք կյանքի ընթացքում, ինչ ձեռքբերումներ ունեին, ինչ արժեքներ էին դավանում, ինչ հաջողություններով էին հպարտանում։ Ինչ պատմական հաջողություններ և ողբերգություններ են եղել 5-15-100 տարի առաջ։
Մենք օտարացել ենք մեր հավաքական ապագայի, պետության ճակատագրի, մեր այսօրի, մեր ընթացքի մասին հարցերից, մեր կյանքի մասին որոշումներից ու իրադարձություններից։ Ամեն ինչ կարծես թե կատարվում է, բայց օտարացած ենք այդ նույն «ամեն ինչից»։ «Ինքն իրեն» բռնաճնշումներ են, ինքն իրեն կալանավորումներ, ինքն իրեն՝ Ադրբեջանը մեզ պահանջներ է դնում, ինքն իրեն՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մի օրում տեղափոխվեց մինչև 2031, ինքն իրեն դպրոցներից հեռացվում են մեր ընկերների, հերոսների, մեզ համար զոհվածների նկարները, ինքն իրեն՝ Արարատը մերժվում է, ինքն իրեն՝ ընդդիմություն կա և այլն և այլն։ Այդ դեպքում ո՞վ ենք մենք։

Դեգրադացիայի ավելի բարձր մակարդակ. անձնական զրոյացում

Մի պրոցես եմ նկատել, որը սահմռկեցուցիչ է իր էությամբ. կոնֆորմիզմի գրավչության փուլում շատերն ընտանեկան հիշողություններ են ջնջում, անձնական զրոյացման են գնում, կարծես՝ իրենք չեն եղել, իրենք չեն դավանել այդ արժեքներն և դրանք սրբություն համարել, իրենք չեն այդ կենացները խմել։ Ընտանեկան ալբոմներ են փոխում, խմբագրում, որ այս կամ այն մարդու հետ իրենց լուսանկարները մոռացվեն, կենսագրություն են խմբագրում։ Արցախում արած իրենց լուսանկարներն են կորցնում, թաքցնում։ Սա կատարվում է, չեմ չափազանցնում։ Մտերիմներին են ուրանում, ընկերներից խուսափում՝ ստեղծելով «անվտանգ» հեռավորություն։
Հնարավոր չէ, որ մի ամբողջ հասարակության բովանդակությունը լինի ուրացումն ու պարզ նյութական օգուտը, սեփական ճակատագրից օտարանալն ու ֆրագմենտար կոնֆորմիզմը։ Դա արդեն պետության հասարակություն չէ։ Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը։

Ներհանրային երկխոսությունը

Իմ խորին համոզմամբ՝ բոլոր բարդ, առաջին հայացքից ոչ մի փոխզիջում չենթադրող հարցերն ունեն ընդունելի լուծումներ, որոնք չեն բերի ներքին էսկալացիայի, լրացուցիչ վտանգավոր առճակատման, ու նաև չեն բերի արտաքին էսկալացիայի։
Դրա հիմնական պայմանը հանրության ներսում՝ ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Սկսել խոսել, սկսել լսել, սկսել ընդհանուր ներկայի և ապագայի զգացումն ուժեղացնել։

Կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր այս դժվար, անմարդկային պայմաններում փորձում են մարդ մնալ։ Անկախ նրանից՝ ում են ձայն տվել կամ չեն տվել։ Սա շատ թանկ ռեսուրս է։ Տարբեր ընտրազանգվածներից են և կարող են քեզ հետ վիճել, չհամաձայնել, բայց մնալ քաղաքացի։ Սա լուրջ ռեսուրս է՝ միասնական ելքեր գտնելու համար։ Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է։ Եվ այդպես պետք է ձևավորվեն հանրային նոր վերնախավերը։

Վահե Հովհաննիսյան