Հայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ Պապոյան
Միջազգային

Եվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքը

Եվրոպայում երկուշաբթի օրվանից հաղորդումներ են ստացվում ինքնաթիռներում ռումբերի առկայության մասին․ դրանք առնչվել են տասնյակ չվերթների, որոշ ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել երթուղին, մի քանի երկրներ օդ են բարձրացրել ռազմական կործանիչներ, հայտնում է BBC-ն։ Շաբաթվա վերջին դրանց ավելացել են լրատվական կորպորացիաների գրասենյակներում ռումբերի տեղադրման մասին հաղորդումները։

Նոյեմբերի 6-ին ինքնաթիռներում ռումբերի առկայության մասին հաղորդումներ են ստացվել Ryanair, Wizz Air, KLM և այլ ավիաընկերությունների՝ Եվրոպայի տարբեր քաղաքներ թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ։ Ինչպես նախորդ օրերին, վայրէջքից հետո մասնագետները զննում են ինքնաթիռները, և առայժմ դրանցից ոչ մեկում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Որոշ չվերթներ փոխում են երթուղին և վայրէջք կատարում այլ օդանավակայաններում։ Հաճախ տեղական իշխանությունները կործանիչներ են օդ բարձրացնում՝ ուղևորատար ինքնաթիռներին ուղեկցելու համար (օրինակ՝ ուրբաթ Հունգարիայի ռազմաօդային ուժերի Gripen կործանիչը երկրի օդային տարածքում ուղեկցել է երեք ուղևորատար ինքնաթիռի)։

Տեղադրված ռումբերի մասին հաղորդումները վերաբերել են ոչ միայն ավիացիայի ոլորտին։ Դեռ երեքշաբթի Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ սպառնալիքներ են ստացել «տարբեր հաստատություններ», իսկ երկուշաբթի Իտալիայում ուսումնական հաստատություններում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների պատճառով տարհանել էին գրեթե երկու հազար մարդու։

Ուրբաթ նման հաղորդումներ են ստացել իռլանդական RTÉ հեռարձակող կորպորացիան, ինչպես նաև մի քանի այլ իռլանդական և բրիտանական լրատվամիջոցներ։ Աշխատակիցները տարհանվել են, լրատվամիջոցների գրասենյակներում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։

«Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այդ սպառնալիքների հետևում․ արդյոք գործում են առանձին անձինք, թե դա կենտրոնացված կամ համակարգված հարձակում է։ Սակայն այդ սպառնալիքները ստացվել են ամբողջ Եվրոպայում նման հաղորդումների հետևանքով ավիացիայի աշխատանքում շարունակվող խափանումների ֆոնին, և խիստ հավանական է թվում, որ դա քաոս առաջացնելու նպատակով իրականացվող համակարգված արշավ է»,- հայտարարել են Իռլանդիայի կառավարությունում՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում ռումբերի տեղադրման մասին հաղորդումները։

Իռլանդական լրատվամիջոցները ռումբերի մասին հաղորդումները ստացել են էլեկտրոնային փոստով։ Ինչպես գրում է Reuters-ը, հաղորդման հեղինակն իրեն անվանում է «Միխայիլ Անդրոպով»։ Երկուշաբթի իտալական դպրոցներում ռումբերի մասին հաղորդումների ուղարկող էր նշված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Ոստիկանությունը պարզում է, թե իրականում ով է կանգնած ռումբերի տեղադրման մասին կեղծ հաղորդումների հետևում։

Երեքշաբթի, ինչպես գրում է Il Fatto Quotidiano-ն, ռումբերի մասին էլեկտրոնային նամակ է ստացել Հռոմի օդանավակայանների օպերատոր Aeroporti di Roma-ն (ADR)։ Նամակը ստորագրված էր «Նևյանսկ նահանգի մարտիկներ» անունով։ Նևյանսկը Սվերդլովսկի մարզում քաղաք է՝ 20 հազարից փոքր-ինչ ավելի բնակչությամբ։ Իտալական մյուս լրատվամիջոցները սպառնալիքների առնչությամբ ռուսական քաղաքը չեն հիշատակում։

Հինգշաբթի ADR-ի ստացած նամակը գրված է ««Արական պետության» մարտիկների» անունից։

«Արական պետության» (2021 թվականին Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և արգելված) հիմնադիր Վլադիսլավ Պոզդնյակովի «Պոզդնյակով 3.0» թելեգրամյան ալիքում նույն օրվա երեկոյան հրապարակվել է ռումբերի տեղադրման մասին հաղորդումներին առնչություն չունենալու մասին գրառում։

«Նա, ով այսօր Եվրամիության երկրների տարածքում այս «բրենդի» անունից սադրանքներ է կազմակերպում, գործում է սեփական շահերից ելնելով՝ պարզապես օգտագործելով ուրիշի դրոշը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելին՝ Պոզդնյակովը 2019 թվականից առնչություն չունի շարժման հետ, իսկ 2021 թվականից այն ընդհանրապես գոյություն չունի, նշվում է հայտարարության մեջ։