Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին
Մատենադարան է այցելել Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի ուղեկցությամբ՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հյուրերն այցելել են նաև Վերականգնման բաժին։
Այցի ավարտին Աթենա Միխայիլիդուն գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։