Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը
ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը, որը Standard Oil-ի հիմնադիր Ջոն Դ. Ռոքֆելլերի ծոռն էր, մահացել է 89 տարեկան հասակում, հաղորդում է Washington Post-ը։
Հրապարակման համաձայն՝ քաղաքական գործիչը մահացել է ուրբաթ օրը Վաշինգտոնի իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։
Ռոքֆելլերը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը և հինգ ժամկետ՝ 1985-ից 2015 թվականներին, եղել է Արևմտյան Վիրջինիայի սենատոր։ Նախկինում նա նահանգի նահանգապետ է եղել 1977-ից 1985 թվականներին։
Ռոքֆելլերը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը և հինգ ժամկետ՝ 1985-ից 2015 թվականներին, եղել է Արևմտյան Վիրջինիայի սենատոր։ Նախկինում նա նահանգի նահանգապետ է եղել 1977-ից 1985 թվականներին։
Սենատում Ռոքֆելլերը նախագահել է Հետախուզության, Վետերանների գործերի և Առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովները։ 2008 թվականին նա ղեկավարել է ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման հանգամանքների հետաքննությունը։ Հետաքննությունը եզրակացրել է, որ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը խեղաթյուրել է հետախուզական տվյալները՝ 2003 թվականի ռազմական գործողությունը արդարացնելու համար։
Ռոքֆելլերը նաև օգնել է մշակել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար առողջապահական ապահովագրության ծրագրեր և պաշտպանել է սոցիալական ապահովության ընդլայնումը։ Նա նաև աջակցել է 2010 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված առողջապահական բարեփոխումներին։