Պապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ Մանուկյան
«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում ա՝ ՀՀ-ն աշխարհից 2 անգամ առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ աշխարհից է կտրվել 2 անգամ։ Իրականության հետ ոչ մի կապ չունի իր ասածը»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։
«Ճիշտ էլ ասում ա՝ 2 անգամ առաջ ա անցել, բայց ինքն ա առաջ անցել, կտրվել ա իրականությունից։ Իսկ գիտե՞ք՝ ինչն ա ինձ համար այս պաչագայում կարևոր, այն, որ այս ամբողջ բեռը բարձելու են մեր քաղաքացիների վրա»,- հավելել է Մանուկյանը։