Անցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ Պապոյան
«Անցած տասը տարվա ընթացքում տնտեսությունը զարգացել է 3 տոկոսի կարգով, մենք՝ 7։ Այսինքն, մենք ավելի քան 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել։ Ասենք՝ 2 հատ մեքենա ա գնում՝ աշխարհն ու Հայաստանը, մենք նշանակետին ավելի արագ ենք մոտենում: Երկրների մեջ մեր տաղն անընդհատ բարձրացնում ենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով, 2016թ. աշխարհի միջին տնտեսական աճը եղել է 2,8 տոկոս, Հայաստանինը՝ 0,2 տոկոս, աշխարհից 14 անգամ պակաս։