ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գործում են Սակագնային քաղաքականության և Ֆինանսական վարչությունները և Հ1-ի ռեպորտաժը, կապված ՀԷՑ-ի և նրա սեփականատիրոջ կալանավորման վերաբերյալ, իմ համար աբսուրդի ժանրից էր»,-ԱԺ-ում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նշելով, որ ՀԷՑ-ը իր գործունեության հաշվետվությունները տվել է ՀԾԿՀ-ին՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց. «Էս պարագայում եթե հանցանք է եղել, ինչու Գարեգին Բաղրամյանը (նախկին նախագահը) կալանավորված էչ»։
Մանուկյանը նկատեց, որ գնահատականները հանձնաժողով է տվել։
Հիշեցնելով, որ վարկերի տոկոսադրույքները սեփականատերն է վճարել և այն բեռ չի եղել սակագնի վրա՝ պատգամավորը հարցրեց.
«ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչո՞ւ եք կոծկել»։
Նա նաև նկատեց, որ ՀԾՀ վարչությունները նման բարձր աշխատավարձով պետք է գնային և ստուգեին ՀԷՑ-ը։
«Հիմա դուք պեչատել եք, որ ՀԷՑ-ն ամեն ինչ օրինական է արել, դրանից հետո մեղադրանք եք ներկայացրել, որ չարաշահում է եղել»,- ասաց Մանուկյանը և հարցրեց, որ եթե 1.5 տարի, ըստ իշխանությունների, չարաշահում չկա, ինչու չի իջնում էլեկտրաէներգիայի սակագինը։
Մեսրոպյանը նշեց, որ վարույթն այլ գերատեսչության տիրութում է։