Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հստակ չի ասում, որ Տիգրանաշենը հայկական է։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ ի վերջո, Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է, իրավաբանների ուսումնասիրության հարց է»,- պատասխանեց նա։
Թովմասյանը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արծվաշեն գյուղը, օրինակ, կարող է տեղաշարժվել՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ տարվի։
«Խոսքը եղել է լուծումների մասին, պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական թղթի վրա կառաջարկվի»,- հավելեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։