Ալիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նոյեմբերի 6-ին մասնակցել են օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության «Sunbeverage» ՍՊԸ ձեռնարկության բացման արարողությանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել են նաև Մեխակավանի շրջանի գյուղերից մեկի շինարարության փուլի բացման արարողությանը։