ՄԱԿ-ից պահանջում են արգելել նավթի հոսքը Հյուսիսային Կորեա
ԱՄն-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նոր միջուկային փորձարկման դեպքում մտադիր են պահանջել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ընդունել Հյուսիսային Կորեա նավթի արտահանման արգելքի վերաբերյալ բանաձև: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Բացի արգելքից, բանաձևում նաև կներառվի Հյուսիսային Կորեայում միակ Air Koryo ավիաընկերության թռիչքների արգելքը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցներին խստացման հարցում երեք երկրները մտադիր են համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ:
Նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեան չի բացառվում, որ պատրաստվում է բալիստիկ հրթիռների ջերմամիջուկային մարտագլխիկների փորձակմանը: