Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքը
«GALLUP»-ի հարցման մասնակիցների կեսը՝ 50%-ը, Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների արձագանքը գնահատել է ընդհանրապես բացասական։
Լիովին դրական - 9.2%
Ավելի շուտ դրական - 11.1%
Ավելի շուտ բացասական - 13.2%
Ընդհանրապես բացասական - 50%
Դժվարանում եմ պատասխանել - 16.5%։