Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . Փաշինյան
Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու նպատակով։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Խոր Վիրապի հատվածում Արաքս գետին մոտենալու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է Արտաշատի հնավայրի տարածքի բացմանը։
Խոսելով հայ-թուրքական սահմանի ճանաչման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման խնդիր գոյություն չունի։
Փաշինյանը նաև համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն.
«Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերությունները կհաստատեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»։