Իրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ին
Իրանը Կատարի միջոցով իր միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին։ Այս մասին Reuters-ը հաղորդում է՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Թեհրանը պատրաստ է քննարկել նախաձեռնությունը միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի իր յոթ պահանջները։ Ամերիկյան կողմն ուսումնասիրում է փաստաթուղթը, սակայն առաջարկի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարը հանդես է եկել միջնորդական նոր նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերսկսելու նպատակով։
Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը գրել էր, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ը սահմանափակ հարվածների վերջին շաբաթների շարքի շրջանակում հարված է հասցրել իրանական Քեշմ կղզուն։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ համաձայնության հասնելու վերջնաժամկետ չի սահմանել՝ ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմը ձգտում է ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։