Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղել
Մամուլ

Մյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը երեք ընդդիմադիր հիմնական դերակատարներին` Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին բանտարկելու իր «խոստումը» կատարեց, իսկ հիմա շանտաժի միջոցով փորձում է կատարել Ալիեւի պահանջը` փոխել սահմանադրությունը: Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ քաղաքական մեծ հավաք, որին, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մասնակցում էին «Հայաստան» դաշինքը, «Հայաքվեն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի հանրապետական կուսակցությունները, ինչպես նաեւ՝ Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» ուժերի ներկայացուցիչները։ Եվ չնայած ընդդիմադիր գործիչները խոսում են լայն կոնսոլիդացիայի մասին, սակայն բազմաթիվ քաղաքական ուժեր չկային հանդիպմանը, օրինակ` Արման Թաթոյանի թիմը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, Նինա Կարապետյանցը, «Շանթ» կուսակցությունը, Հայկ Մարությանը, Էդմոն Մարուքյանը, Գուրգեն Սիմոնյանը եւ ուրիշներ:

«Մայր Հայաստան»-ից Մանուկ Սուքիասյանը հրաժարվեց մեկնաբանել իրենց բացակայությունը. «Կոնսոլիդացվելու ժամանակը միշտ էլ լինում է, այնպես չէ, որ առանձին վերցրած ինչ-որ բան հաջողել է»: Նինա Կարապետյանցն ասաց. «Մենք հրավեր չենք ստացել, բայց մինչեւ մեր թիմը միահամուռ որոշում չկայացնի, չեմ կարող այլ բան ասել»:

Շահեն Հարությունյանն ասաց. «Այսինքն` 7-8 ուժ միավորվում է, ինչ-որ բաներ են որոշում, մնացած ուժերին էլ ասում են` եկեք միավորվե՞ք մեզ: Այդպիսի կոնսոլիդացիա լինո՞ւմ է: Եթե իրապես համախմբվելու նպատակ լիներ, հենց առաջին իսկ հանդիպմանը ընդդիմադիր բոլոր ուժերի ներկայացուցիչներին կհրավիրեին, անկախ այն բանից՝ նրանք կգնային, թե ոչ: Պարտադիր չէ, որ բոլորը մասնակցեին, բայց պետք է բոլորին հրավիրեին: Կազմակերպողն այդպես պետք է առաջնորդվեր, ոչ թե իրենց հարմար ուժերին հավաքեն իրենց կողքը եւ ասեն` կոնսոլիդացիայի ենք գնում, բաց է` եկեք միացեք մեզ: Իրենց գործն է, մեծ հաշվով, իրենք այդպես են տեսնում ընդդիմադիր ճակատը, դա իրենց խնդիրն է»:

Միքայել Նահապետյանն էլ, որը «Բոլորին դեմ եմ»-ի անդամ էր, ասաց. «Մեզ որեւէ մեկն այդ հանդիպման մասին տեղյակ չի պահել: Հաշվի առնելով այն, որ «Բոլորին դեմ եմ»-ը հայտարարել էր, որ կուսակցությունն ընտրություններից հետո լուծարվելու է, իսկ ընդդիմադիրների հանդիպմանը անհատ գործիչներ չէին մասնակցում, մասնակցում էին կուսակցությունների ներկայացուցիչներ, հետեւապես՝ մեզ մոտ հարց չի ծագում, թե ինչու մեզ չեն հրավիրել: Ինչ վերաբերում է կոնսոլիդացվելուն, ապա հարցն այն է, թե միավորումն ինչի շուրջ է լինելու եւ ինչպես է աշխատելու: Շատով իրար գլխի հավաքվելը միավորում չէ»: