Ադրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. Աբրահամյան
«Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը ինչ ուղով կտանի, ակնհայտ է, որ դրանք ուղեկցվելու են ապօրինությունների, բռնությունների և կալանավորումների ալիքով»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, գործող ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով, ինչը բացարձակապես հակասում է հայ ժողովրդի շահերին:
«Այս գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառունակ մոտեցման վրա»,- գրել է Աբրահամյանը: