Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։

 

Ո՞վ է Տիգրան Հակոբյանը․

Տիգրան Հակոբյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 1-ին Երևանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, տարբեր տարիների աշխատել է մի շարք լրատվամիջոցներում և պետական կառույցներում։ Եղել է «Կոմունիստ» և «Республика Армения» թերթերի աշխատակից, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Աշխատել է նաև հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունում։

2016-2019 թվականներին եղել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, 2019-2022 թվականներին՝ հանձնաժողովի նախագահ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 16-ից կրկին ղեկավարում է կառույցը։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Տիգրան Հակոբյանի 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրել, որ նա հայտարարագրել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականության իրավունք։ Բնակարանը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 19-ին՝ գնման եղանակով։

Մյուսը Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Այն ձեռք է բերել 2003 թվականի մարտի 17-ին՝ նույնպես գնման եղանակով։ Հայտարարագրում նշված է, որ այս գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համատեղ է։

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից չի օտարել։

Տրանսպորտային միջոցներ․

Հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Հակոբյանը 2025 թվականի սկզբին և տարեվերջին տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Դրամական միջոցներ․

ՀՌՀ նախագահը բանկային ավանդներ է հայտարարագրել երկու արժույթով։ Տարվա սկզբին նրա դրամային ավանդը կազմել է 2 միլիոն 170 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն 170 հազար դրամ։ Դոլարային ավանդը տարվա սկզբին եղել է 6 հազար 564 դոլար, տարեվերջին՝ 6 հազար 760 դոլար։

Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է 2 միլիոն 705 հազար 190 դրամ, 8 հազար 500 դոլար և 151 եվրո։ Տարեվերջին դրամային հաշվի մնացորդը կազմել է 5 միլիոն 399 հազար դրամ, դոլարայինը՝ 3 հազար 757 դոլար, իսկ եվրոյինը՝ 2 հազար 199 եվրո։

Կանխիկ դրամական միջոցները ևս փոփոխվել են։ Տարվա սկզբին հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 5 հազար 600 դոլար և 800 եվրո կանխիկ գումար։ Տարեվերջին կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 600 հազար դրամ, 4 հազար 500 դոլար և 500 եվրո։

Եկամուտ․

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17 միլիոն 114 դրամ։ Դրանից 16 միլիոն 426 հազար 114 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, իսկ 574 հազար դրամը՝ կենսաթոշակը։

Վարկ և ծախսեր․

Տիգրան Հակոբյանը հայտարարագրել է նաև 17 միլիոն 29 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Վարկի նպատակային նշանակությունը պաշտպանված է, իսկ որպես հիփոթեքի առարկա նշված է բնակարան։

2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար նա կատարել է 3 միլիոն 500 հազար դրամի ծախս»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։