Ողբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Մամուլ

Մանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ կեսգիշերին մոտ մի խումբ ընդդիմադիրների հավաքը, ինչպես ասվեց, նախապես է պլանավորված եղել։ Այն պետք է վարեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Իրենք` «ուժեղները» կարծում են, որ իշխանությունն այդ հավաքը տապալելու համար այդ օրը ձերբակալեց Կարապետյանին: Նարեկ Կարապետյանն էլ գիշերը հայտարարեց, որ կարեւոր իրադարձություն է սպասվում` խոսքը Սամվել Կարապետյանի տանը մեկ տասնյակ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավաքի մասին էր, որին հաջորդեց քաղաքական ուժերի հայտարարությունը։ Հավաքին մասնակցում էին «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքների, «Հայաքվեի», «Ապրելու երկրի», ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Դեմոկրատական այլընտրանքի», «Նոր դարաշրջանի», «Միավորված հայերի» եւ «Միասին» շարժման ներկայացուցիչները, որոնք հայտարարեցին, որ, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների լրջությունը, չնայած ունեն մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, սակայն հայտարարում են համազգային համախմբման ձեւավորման մասին՝ նշելով առաջնային նպատակները․ «Ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, Ազգային ինքնության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, Ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում»։

Քաղաքական ուժերը պատրաստ են միավորել իրենց ջանքերը՝ ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Ինչպես նաեւ՝ այլ ուժերին, հանրային եւ հասարակական գործիչներին կոչ են անում միանալ ազգային համախմբման այս ֆորմատին։
Մենք տեղեկացանք, որ հավաքը տեւել է ավելի քան 2 ժամ, թեպետ հրավիրյալ ուժերին նախապես ներկայացվել են հանդիպման օրակարգը եւ նպատակը, սակայն ներկաները մանրակրկիտ քննարկել են, որ հայտարարության ձեւակերպումների հարցում ունենան լիարժեք կոնսենսուս։ Պարզեցինք նաեւ, թե հայտարարությունից դուրս ինչ են քննարկել այդ հավաքին։ Բոլոր ուժերի համատեղ դիրքորոշումը եղել է այն, որ հարկավոր է բեկում մտցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացում եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ իրավական գործիքակազմի միջոցով հասնել ալիեւյան սահմանադրության ընդունմանը։ Այդ նպատակով մի քանի խնդիր են նախանշել` որպես առաջիկա անելիքներ. առաջինը` թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիվ միջոցներով հաջողի «մարդագողությամբ» հասնել սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմանը խորհրդարանում:

Հայտնի է, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, եւ 7 ձայն ընդդիմությունը պետք է տա, որպեսզի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի։ Ենթադրվում է, որ առաջիկայում քարոզչական տեռոր է սկսվելու ընդդիմադիրների նկատմամբ` այն կտրվածքով, որ ընդդիմությունը դեմ է մեր պետականության պահպանությանը, երկիրը տանում է պատերազմի: Նախանշվել է, որ ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ համատեղ ճակատով հակազդել այս գործողություններին ու այս քարոզչությանը։

Երկրորդ խնդիրը՝ ապահովել հանրային մեծ ճնշում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա կրկնել 2018-ի հոկտեմբերի 2-ը եւ շրջափակել Ազգային ժողովը՝ այդ ճանապարհով ճնշելով պատգամավորներին: Եվ երրորդ խնդիրը՝ եթե, այնուամենայնիվ, հարցը հասնի հանրաքվեին, ապա համախմբված ընդդիմությունը պետք է պայքարի ընտրակեղծիքների դեմ՝ թույլ չտալով իշխանությանը հանրաքվեի ընթացքում գնալ խախտումների, ինչպես արեց 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։

Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագայում եւս առաջնահերթություն ունեցող հարցերի շուրջ համատեղ դիրքորոշում հայտնել։