Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը կարող է արդեն հաջորդ շաբաթ քննարկել Հայաստանի՝ կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ ավելի քան երկու տարի անդամավճարները չվճարելու պատճառով։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի անդամավճարներ չի վճարում, ուստի լիովին հնարավոր է, որ քննարկվի և որոշում ընդունվի նրա անդամակցության ժամանակավոր կասեցման, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ»,- նշել է ռուս դիվանագետը։