Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել է
Նաիրի Սարգսյանը հերքել է տարածվող այն տեղեկությունները, թե՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը և նրա եղբայր Նաիրի Սարգսյանը նախապատրաստվում են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին
«Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։
«Հրապարակ» օրաթերթը հերթական սուտ տեղեկությունն է հրապարակել, և ակնհայտ է, թե ում պատվերով։
Պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։ Ես պարզապես շատ եմ սիրում մեր քաղաքը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա։
Գոհ եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Շատ մեծ աշխատանք է կատարվում, և ես էլ իմ առաջարկներով ու խորհուրդներով փորձում եմ օգնել, որպեսզի մեր քաղաքում դրական փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ լինեն։
Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում»,-գրել է Նաիրի Սարգսյանը: