Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներ
2026 թվականի նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 448 մարդ, իսկ տուժած ոստիկանների թիվը հասել է 53-ի։ Այս մասին, երկրի ՆԳՆ տվյալներին հղումով, հայտնում է Le Monde-ը։
Օրվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 193 բողոքի ակցիա։ Ցույցերի մեծ մասն ավարտվել է առանց լուրջ միջադեպերի, սակայն մի շարք քաղաքներում արմատական տրամադրություններ ունեցող խմբերի մասնակցությամբ բախումներ են սկսվել։
Միջադեպեր են գրանցվել, մասնավորապես, Ռենում, Մարսելում, Նանտում, Լիոնում, Բորդոյում և Ստրասբուրգում։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ անկարգությունների մասնակիցները ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել։ Ամենալուրջ բախումները գրանցվել են Թուլուզում։
Ստրասբուրգում ցույցի ժամանակ այրել են ոստիկանության ծառայողի պատկերող խրտվիլակը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հանձնարարել է միջադեպի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել իրավասու մարմիններին։