Թուրքիայում յուրաքանչյուրը իրեն հարց պիտի տա` «ի՞նչ էր անում պապս 1915-ին»
«Թուրքիայում մի հայ կա, անունը Սևան, 25 տարի բանտարկության տակ է՝ անօրեն շինարարություն կատարելու համար։ Տոկոսը ապօրինի են կառուցել, բայց Սևան Նշանյանին 25 տարի է բանտարկում են։ Նրան բանտարկել են՝ իսլամի ու թուրքական իշխանությունների դեմ գրքի համար։ Սա անհամաչափություն է»,- շեշտեց Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ`հիշեցնելով, որ Անկարայում ասորիներին ու հայերին վերացնելու համար մեդալ էին շնորհել։
Թուրք ակտիվիստկարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը ընդունելու հարցում հարկավոր է, որ Թուրքիայում ամեն մեկը գիտակցի Ցեղասպանության հավաքական պատասխանատվությունը և իրեն հարց տա՝ «ի՞նչ էր անում պապս 1915-ին», ապա ներողություն խնդրի՝ դրանով արտահայտելով զոհերի հիշատակին իր տուրքը, «Այլևս երբեք» հուշարձան կառուցվի, ապա մեկնարկի հատուցման աշխատանքը: