Մինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
Մամուլ

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։

Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկի մասին է, որտեղ, մեր տեղեկություններով, պահվող անձինք ստիպված են ապրել խայտառակ պայմաններում։ Խնդիրները վերաբերում են ոչ միայն խցերի չափազանց անհարմար փոքր տարածքին, այլև կահավորմանը, անկողնային պարագաներին, սանիտարական պայմաններին և տրամադրվող սննդին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարբեր ժամանակահատվածներում մեկուսարան այցելած իրավապաշտպանները, պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ տեղում ականատես են եղել պահման պայմանների հետ կապված լուրջ խնդիրների։

Մասնավորապես, տևական ժամանակ խնդիր է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցի հետ կապված։
Քոչարյանը պահվում է ընդամենը մի քանի քառակուսի մետր տարածք ունեցող խցում։ Խցում տեղադրված է եղել երկհարկանի մահճակալ, ինչի հետևանքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունը սահմանափակվել է։ Ըստ մեր աղբյուրների՝ Քոչարյանի կողմից բարձրացվել է մահճակալը մեկհարկանի դարձնելու հարցը, որպեսզի հնարավոր լինի փոքր սենյակում գոնե նստել անկողնու վրա։

Մեկուսարանում, ըստ մեր տեղեկությունների, այս պահին Ռոբերտ Քոչարյանը միակն է, որն իր խցում միայնակ է պահվում։ Մյուսների դեպքում իրավիճակն այլ է․ նրանց հիմնականում պահում են երկու անձով՝ մեկ խցում։
Մեկուսարանում են նաև նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամներ։ Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, խցում է պահվում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից մեկի հետ։

ԱԱԾ մեկուսարանում է նաև Անդրանիկ Թևանյանը, որը նույնպես, մեր տեղեկություններով, խցում միայնակ չէ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեկուսարանում պահվում են նաև Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը և այլ անձինք, որոնց պահման պայմանները ևս, ըստ տեղեկությունների, հեռու են բավարար լինելուց։

Նախօրեին Սամվել Կարապետյանին ևս տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ մեկուսարանում այս պահին գտնվում են քրեական ենթամշակույթը կրող երկու հայտնի անձինք, որոնք պահվում են նույն խցում։

Սակայն մեկուսարանի խնդիրները միայն խցերի փոքր տարածքով չեն սահմանափակվում։
Հիմնարկի կահավորումը վաղուց չի թարմացվել։ Հին են մահճակալները, աթոռները, սեղանները, իսկ պահման պայմանները չեն համապատասխանում այն նվազագույն չափանիշներին, որոնք պետք է ապահովվեն ազատությունից զրկված անձանց համար։

Ավելին, խցերում առկա են նաև սանիտարական լուրջ խնդիրներ․ զուգարանը գտնվում է հենց խցի ներսում։

Խնդրահարույց է նաև սննդի հարցը։ Մեկուսարանում պահվող անձանց տրամադրվող սննդի որակը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնպես բավարար չէ։

Այսպիսով, ստացվում է, որ մի հիմնարկում, որտեղ պահվում են նախկին նախագահ, նախկին վարչապետի որդի, նախկին նախարարներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ, առկա են տարիներով չլուծված խնդիրներ։


Եվ տպավորություն է, որ մարդկանց մեկուսացնելով՝ վրեժ լուծելով ՔՊ-ն չի բավարարվում, նաև խցերում անմարդկային պայմաններ ստեղծելով են փորձում ճնշել քաղկալանավորներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։