ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ԱԹՍ-ները ոչնչացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Ռյազանի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա։