Կիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ Պապոյան
Քաղաքականություն

Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»

Նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հարգելի պարոն գլխավոր հանձնակատար,

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ, հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ բոլորիդ մայրաքաղաք Երևանում՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ։

Ուրախ եմ, որ այստեղ են հավաքվել շուրջ 800 մասնակիցներ՝ աշխարհի 55 երկրներից ժամանած մեր հայրենակիցներ, հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, մշակույթի, կրթության և հասարակական կյանքի գործիչներ։

Ձեր ներկայությունը վկայում է, որ Հայաստանի ապագայի, և, ընդհանրապես, մեր ընդհանուր ապագայի շուրջ երկխոսությունն ունի մեծ ներուժ։

Նախորդ երկու գագաթնաժողովները ձևավորեցին Հայաստան-Սփյուռք երկխոսության կարևոր հարթակ։ Այսօր մեր խնդիրն է ոչ միայն ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը, այլև նոր բովանդակություն հաղորդել համագործակցությանը։

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող շրջանցել «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կամ հայեցակարգը։

Ի՞նչ է Իրական Հայաստանը։

Իրական Հայաստանը մեր պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով, իր քաղաքացիներով, պետական ինստիտուտներով, ժողովրդավարական համակարգով և զարգացման ձգտումով։

Այն մեր հայրենիքն է, որտեղ մենք ապրում ենք, աշխատում, ստեղծում, որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում մեր ու հաջորդ սերունդների ապագայի համար։

Առաջ տանել իրական Հայաստանի հայեցակարգը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից, ազգային ինքնությունից, մշակույթից կամ աշխարհասփյուռ հայության հետ կապերից։ Ընդհակառակը,նշանակում է մեր հարուստ ժառանգությունը դարձնել ամուր պետականության և ժամանակակից զարգացման հենարան, իսկ պետությունը դարձնել բոլոր համազգային երազանքների ու նպատակների կիզակետ:

Մենք ունենք հազարամյակների պատմություն և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի նշանակալի ներդրում։Ունենք Սփյուռք, որը տարբեր երկրներում պահպանել է իր ինքնությունը և մեծ հաջողությունների հասել գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի ու հանրային կյանքի ոլորտներում։

Սա մեր հարստությունն է։ Սակայն մեր առջև դրված խնդիրն այդ հարստությունը նաև ապագայի վերածելն է և դեպի Հայաստան ուղղելն է: Բառիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, այո՛, նաև ֆիզիկական իմաստներով:

Իսկ ապագան կառուցվում է ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետության միջոցով։ Իրական Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ խաղաղությունը ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար է, այլ զարգացման հնարավորություն և բնականոն կյանքի հիմք, որտեղ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտներն առօրյա իրականություն են։

Սիրելի ներկաներ,

Այսպիսի Հայաստանի կայացման գործում Սփյուռքը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ։

Մենք չենք ցանկանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սահմանափակել միայն հայրենասիրական զգացմունքներով, պատմական հիշողությամբ կամ բարեգործությամբ։ Դրանք կարևոր են, բայց մեր համագործակցությունը կարող է և պետք է շատ ավելի ընդգրկուն լինի։

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայ մասնագետների, գիտնականների, ձեռներեցների և երիտասարդների ներդրումը Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության և սպորտի, առողջապահության, տեխնոլոգիաների և մշակույթի զարգացման գործում։ Իսկ եթե այդ ներդրումը լինի հայրենադարձության տեսքով, մենք՝ Հայաստանի հայերս, չափազանց երջանիկ կլինենք, ինչպես ցանկացած քույր ու եղբայր երջանկանում են, երբ վերամիավորվում են:

Մեզ անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլ նաև գիտելիք, փորձ, նորարարություն, մասնագիտական կապեր և համատեղ ծրագրեր։ Հայաստանը պետք է դառնա միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ։

Այս գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները՝ ժողովրդավարությունից և տարածաշրջանային խաղաղությունից մինչև տնտեսություն, կրթություն, առողջապահություն, արհեստական բանականություն և բնապահպանություն, արտացոլում են հենց այդ ձգտումը։

Օրերս այս նույն վայրում անցկացված COP17-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկիրը կարող է հյուրընկալել համաշխարհային նշանակության ձեռնարկներ և իր ներդրումն ունենալ գլոբալ օրակարգի ձևավորման գործում։ Մենք պետք է կարողանանք համատեղել Հայաստանի ներուժը Սփյուռքի միջազգային փորձի և կապերի հետ։

Միաժամանակ պետք է գիտակցենք, որ Սփյուռքը միասնական և միատարր կառույց չէ։ Այն ունի տարբեր պատմություններ, միջավայրեր, առաջնահերթություններ և մոտեցումներ։ Մեր խնդիրն է լսել միմյանց, հարգել տարբերությունները և գտնել համագործակցության ընդհանուր եզրեր։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, վստահության և իրական գործունեության վրա։

Սիրելի հայրենակիցներ,

Կարծում եմ՝ այս գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով։ Այն պետք է դառնա կոնկրետ գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության նոր ծրագրերի մեկնարկային հարթակ։ Մեր նպատակն է, որ այս օրերին ձևավորված կապերն ու պայմանավորվածությունները շարունակվեն նաև գագաթնաժողովի ավարտից հետո և վերածվեն իրական արդյունքների։

Մեր ընդհանուր պատասխանատվությունն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն հարուստ պատմություն և ազգային ինքնություն, այլև ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող Հայաստան։ Հայաստան, որով հպարտանում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը և որի ապագայի կերտմանը նրանք մասնակցում են իրենց գիտելիքով, աշխատանքով, նախաձեռնություններով ու ներդրումներով, և, ինչպես արդեն շեշտեցի, հայրենադարձությամբ:

Մեծն Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ (1921 թ.) իր խոսքն էր ուղղում աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով լսել հայրենիքի ձայնը և նպաստել ազատ ու շեն հայրենիքի կերտմանը։ Այսօր այդ կոչը նոր բովանդակություն է ստանում։ Մեր խնդիրն է համատեղ ջանքերով կառուցել ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետություն՝ Իրական Հայաստանը, որը կլինի մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը և մեր ընդհանուր ապագայի հենարանը։

Վստահ եմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի այդ նպատակին։

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ, նոր գաղափարներ, հետաքրքիր հանդիպումներ և հաջողված համագործակցություն։

Կեցցե՛ Իրական Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը։