Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ ՊապոյանԵկեղեցու դեմ հալածանքը Փաշազադեի թելադրանքով է. Հուսիկ Արա (տեսանյութ)Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»
Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Չեմ ուզում Ձեզ բժժացնել, հարցիս պատասխան եմ ուզում... Մի տվայտվեք. Վարդանյան- Միրզոյան «դեբատը» (տեսանյութ)Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթՀրաժեշտ եմ տալիս ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկին. Ռոնալդուն հայտարարեց կարիերան հավաքականում ավարտելու մասին
Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց
Հասարակություն

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները նախատեսվում է 2027 թվականին սկսել ուսանողական կացարաններից։ Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում, ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության և գիտության ոլորտների առաջիկա ծրագրերը։

Նրա խոսքով՝ առաջին փուլում դրանք նախատեսված կլինեն 3600 ուսանողի համար և հնարավորություն կտան կացության պայմաններ ապահովել մինչև քաղաքի ամբողջական ենթակառուցվածքի գործարկումը։

«Մենք նախատեսում ենք արդեն գալիք տարի մեկնարկել կառուցման աշխատանքները և սկսելու ենք ուսանողական կացարաններից։ Դրանք պլանավորված են 3600 ուսանողների համար՝ առաջին փուլում։ Այս պահին կացարաններից մեկնարկելը բոլորովին պատահական չէ։ Սա հնարավորություն կտա մինչև Ակադեմիական քաղաքի ամբողջական ենթակառուցվածքի հասանելիությունը կացարանները հասանելի դարձնել հենց այսօրվա մեր ուսանողներին»,- ասել է նախարարը։

Անդրեասյանը նշել է, որ բնակարանային խնդիրը բազմաթիվ ուսանողների համար սոցիալական լուրջ դժվարություն է՝ հատկապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ կացարաններից շինարարությունն սկսելը ուսանողների համար կստեղծի այդ խնդիրը կարգավորելու ավելի մատչելի հնարավորություններ։

Զուգահեռաբար շարունակվում են տեխնոլոգիական կլաստերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ոռոգման համակարգի ու էլեկտրական ցանցի ստեղծման աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ որոշ ուղղություններով արդեն պայմանագրեր են կնքվել։

Բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակում հանրային քննարկման են ներկայացվել ուսանողների կրթաթոշակային համակարգի և բարձրագույն կրթության կազմակերպման նոր կարգերի նախագծերը։

«Որևէ ուսանող, որն ունի բավարար առաջադիմություն, չպիտի դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով։ Կրթաթոշակային համակարգի նախագիծը, որը դրված է քննարկման, ըստ էության հենց այս սկզբունքներն է արտացոլում»,- ընդգծել է Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ բարձրագույն կրթության կազմակերպման նոր կարգն ամփոփում է ընդունելության, ուսումնական գործընթացի և բուհերի ամենօրյա աշխատանքի հիմնական հարցերը։ Նա գնահատել է, որ բուհական բարեփոխումները մտնում են վճռորոշ փուլ։

Անդրեասյանն անդրադարձել է նաև մասնագիտական կրթությանը՝ հայտնելով, որ 2026–2027 ուսումնական տարում քոլեջների առաջին կուրս է ընդունվել 16 հազար 738 ուսանող՝ 2021 թվականի համեմատ 32 տոկոսով ավելի։ Ընդհանուր առմամբ քոլեջներում սովորում է ավելի քան 47 հազար ուսանող։

Նա հիշեցրել է, որ արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ուղղություններով պետությունը տրամադրում է ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ։ Նախարարի ներկայացմամբ՝ այդ գերակա ուղղություններում ուսանողների թիվը գրեթե եռապատկվում է: