«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ Աշոտյան
«Իմ անվերապահ աջակցությունը Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին և Բագրատ Սրբազանին, Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկհալներին։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը բաց է, և նա չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը։ Հանուն իր խնդիրների լուծման, ոչ թե երկրի կամ ժողովրդի։
Ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունման թեզն է, որն առաջ է մղում անթաքույց ու բաց տեքստով։ Նա փաստացի խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի կողմից թելադրված գործընթաց է։
Ակնհայտ է, որ դա զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձային փոփոխություններով։
Վատ է, որ ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, որ ՀՀ-ն ինքնիշխանության այնպիսի կորուստներ ունի, որ Ադրբեջանի նման պետությունը ՀՀ-ում կարողանում է օրակարգ ու քայլեր թելադրել՝ ինչպիսիք են կալանավորումները և բռնաճնշումները»։