Պուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ։
ՌԴ Կրթության նախարար Սերգեյ Կրավցովը զեկուցել է միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացման մասին։ Խորհրդակցության շրջանակում Պուտինը տեսակապով մասնակցել է Ռուսաստանի մի շարք շրջաններում նոր և վերակառուցված ուսումնական հաստատությունների բացման արարողություններին։
Մասնավորապես, Նիժնի Նովգորոդում հիմնանորոգումից հետո բացվել է Մասնագիտական կրթության դաշնային տեխնոպարկը, Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկի էլեկտրամեխանիկական քոլեջում ավարտվել են ուսումնական մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, իսկ Մուրմանսկի մարզում բացվել է ստորգետնյա ուսումնական համալիր, որտեղ ապագա լեռնային ինժեներները հնարավորություն կունենան ուսումնասիրելու հանքաքարի արդյունահանման բոլոր փուլերը։