ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը
Երևանը հնարավորություն ունի վերադառնալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը լիարժեք մասնակցությանը, սակայն Հայաստանին կազմակերպությունում ուժով պահել ոչ ոք չի պատրաստվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ամեն դեպքում Երևանը հնարավորություն ունի վերադառնալու ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, ոչ ոք մտադիր չէ ուժով պահել գործընկերներին կազմակերպությունում»,- նշել է նա։
Դիվանագետը չի բացառել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը կարող է առարկայական քննարկվել կազմակերպության՝ Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի նկատմամբ այլևս հետաքրքրություն չունի, և Երևանի հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ սպառվել է։