ԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիար Իմանալիևը հանդիպել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄՄԽ) գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՏՀ-ի և ԱՓՎՄՄԽ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման՝ 2027-2030 թվականների գործողությունների ծրագրի նախապատրաստման հարցը։
Դանիար Իմանալիևն առաջարկել է նաև ԱՓՎՄՄԽ քարտուղարությունում անցկացնել «Եվրասիական տնտեսական միության օրեր» խորագրով միջոցառումներ։ Դրանք նախատեսվում է կազմակերպել շնորհանդեսների և գործարար հանդիպումների ձևաչափով՝ միջազգային հանրությանը և արտասահմանյան առևտրատնտեսական գործընկերներին ներկայացնելու ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ձեռքբերումները, Միության ներուժն ու նպատակները։