Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ
2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստերի առկայությունը։
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդումը, վերաքննիչ բողոքը ներկայացրել է ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև, պարտավոր լինելով դիմումներն ու բողոքներն ուսումնասիրել սահմանված ժամկետներում, չի կատարել այդ պարտականությունը։
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ։